Չինաստանը Իրանի նոր գերագույն առաջնորդի նշանակման ֆոնին կոչ է արել չմիջամտել այդ երկրի ներքին գործերին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի կողմից երկրի գերագույն առաջնորդի պաշտոնում Ալի Խամենեիի որդի Մոջթաբա Խամենեիի նշանակման ֆոնին Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գուո Ցզյակունը կոչ է արել բոլոր կողմերին վերադառնալ բանակցություններին՝ իրադրության հետագա սրումից խուսափելու համար։ Այս մասին հաղորդում է The Associated Press-ը։
«Սա (խմբ.՝ Մոջթաբա Խամենեիի նշանակումը) իրանական կողմից կայացված որոշում է՝ համաձայն երկրի սահմանադրության»,- հայտարարել է խոսնակը։
Նա հավելել է, որ «Չինաստանը դեմ է ցանկացած պատրվակով այլ երկրների ներքին գործերին միջամտելուն»։
Խոսնակը նաև շեշտել է, որ Իրանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը «պետք է հարգվեն»։
ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը հերքել է մեղադրանքները և պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում էներգետիկ օբյեկտներին և ամերիկյան ռազմաբազաներին։
Իրանի դեմ հարձակման առաջին օրը սպանված երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի փոխարեն նշանակվել է նրա որդին՝ 56-ամյա այաթոլլա Մոջթաբա Խամենեին