«Երևան» երիտասարդական նվագախմբի երեխաները հատուկ չվերթով Բեյրութից վերադարձել են Հայաստան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼուսանկարում Երևանի քաղաքապետարանի «Երևան» երիտասարդական նվագախմբի երեխաներն են, ովքեր Երևանից մեկնում էին Բեյրութ: Այս օրերին նրանք մասնակցում էին «Ալ Բուստան» հեղինակավոր միջազգային փառատոնին:
Տարածաշրջանում իրավիճակի կտրուկ սրմամբ պայմանավորված, Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ այսօր առավոտյան հատուկ չվերթով մեր երիտասարդ երաժիշտները վերադարձան Երևան: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Շնորհակալություն եմ հայտնում Լիբանանում ՀՀ դեսպանին և լիբանանյան ազգային ավիաընկերությանը՝ մեր երաժիշտների անվտանգ տեղափոխումն ապահովելու համար»,-նշել է Ավինյանը: