Դուբայի տնտեսությունը մեկ րոպեում մոտ 1 մլն դոլար է կորցնում
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԴուբայի տնտեսությունը մեկ րոպեում մոտ 1 մլն դոլար է կորցնում օդանավակայանի պարապուրդի պատճառով։ Այս մասին հայտնում է NDTV World հեռուստաալիքը՝ վկայակոչելով պաշտոնատար անձանց։
Աղբյուրի տեղեկություններով՝ գլխավոր ավիացիոն հանգույցի աշխատանքի խափանումները թանկ են նստում կորուստների պատճառով, որոնք կրում Է Emirates ավիաընկերությունը, ինչպես նաև տարանցիկ փոխադրումները, հյուրանոցները, առևտրային կետերը և տրանսպորտային ենթակառուցվածքները: Նշվում է, որ օդանավակայանը կապում է ավելի քան 260 քաղաք ավելի քան 100 երկրներում:
Դուբայի օդանավակայանը (DXB) 2023 թվականին սպասարկել է 87 միլիոն ուղևորի և 23.4 միլիոնի՝ 2025 թվականի առաջին եռամսյակում, կամ մոտավորապես 260,000-270,000 ուղևորի ամեն օր։ 2026 թվականի հունվարի 3-ին այն մեկ օրում սպասարկել է ռեկորդային 324,000 ուղևոր։ Երբ այդ հոսքը դադարում է, օդանավակայանի վճարները, անմաքս վաճառքը և կոնցեսիոն եկամուտը նվազում են։
Ինչպես հայտնել Է Bloomberg գործակալությունը, Պարսից ծոցի երկրները, այդ թվում՝ ԱՄԷ-ն և Քաթարը, ակտիվորեն կոչ են անում ԱՄՆ-ին դադարեցնել Իրանի ռմբակոծությունները և ցանկանում են լայն կոալիցիա ստեղծել՝ դիվանագիտական ճանապարհով հակամարտության շուտափույթ կարգավորման համար: Այդպիսով նրանք ցանկանում են կանխել տարածաշրջանային էսկալացիան և էներգակիրների ձգձգվող գնային ճգնաժամը։
Փետրվարի 28-ին ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի օդային իշխանությունները փակել են իրենց երկրների օդային տարածքը քաղաքացիական օդանավերի թռիչքների համար: Սահմանափակումները կապված են Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ ԱՄԷ-ում, ամերիկյան ռազմակայաններին Իրանի հարվածների հետ։