Քաղաքագետը կարծում է, որ Վարդանյանի 20 տարվա ազատազրկումը օգտակար է Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների համար
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստանն ու Ադրբեջանը կկարողանան ստորագրել բոլոր անհրաժեշտ համաձայնագրերը՝ առանց «կոկորդին կանգնած» գործարարի։ Հարավային Կովկասի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Եվգենի Միխայլովն է նման կարծիք հայտնել է «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանի եթերում, գրում է govoritmoskva.ru–ն։
«Հայաստանի քաղաքական ղեկավարության համար դա [20 տարվա ազատազրկումը] լավ ուղերձ է, քանի որ Ռուբեն Վարդանյանը Նիկոլ Փաշինյանի «կոկորդին է կանգնած» իր հսկայական հարստությամբ, ներդրումներով և Ղարաբաղում ունեցած հայրենասիրությամբ, որից Փաշինյանը պաշտոնապես հրաժարվել է։ Ադրբեջանը կշարունակի նույն ոգով վերաբերվել Հայաստանին։ Նրանց համար ամենակարևորը հիմա բոլոր անհրաժեշտ համաձայնագրերը ստորագրելն է իրենց ավագ ընկերների հսկողության ներքո։ Եվ Վարդանյանը հիմա ոչ մի օգուտ չի տալիս ո՛չ Իլհամ Ալիևի, ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանին։ Գուցե մի օր նրան փոխանակեն, բայց, իհարկե, ոչ հիմա»,– նշել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բաքվի ռազմական դատարանը նախկին չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանին դատապարտել էր 20 տարվա ազատազրկման։ Վարդանյանին մեղադրանք էր առաջադրվել խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման և Ադրբեջանի սահմանի անօրինական հատման մեջ։