ԻՀՊԿ բարձրաստիճան հրամանատարներ և քաղաքական գործիչներ են զոhվել․ այլ մանրամասներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ- Պայթյուններ են լսվել Իրանի հարավային Շիրազ քաղաքի ծայրամասում։
- Իրանական բալիստիկ հրթիռները հարվածել են Սաուդյան Արաբիայի «Արքայազն Սուլթան» ավիաբազային։
- Քուրդիստան նահանգի Քամյարան քաղաքում տեղալակված ԻՀՊԿ բազան է ոչնչացվել։
- ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության մեջ ներգրավել է իր տիեզերական ուժերը, ռազմաօդային ուժերը, նավատորմը, ծովային հետևակի կորպուսը և բանակը, հայտնել է «The Washington Post»-ը։
- ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մի քանի բարձրաստիճան հրամանատարներ և քաղաքական գործիչներ - Reuters։
- Մենք նախապես տեղյակ էինք Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումների մասին և ուշադիր հետևում ենք զարգացումներին, ասել է Գերմանիայի կառավարության խոսնակը։
- ԱՄԷ-ն հայտարարել է, որ իրեն իրավունք է վերապահում արձագանքել Իրանի հրթիռային հարձակմանը։
- Պայթյուններ են հնչել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում — AFP
- Թեհրանը հույս ունի, որ «այլ երկրները չեն մնա անտարբեր և չեն դիտի», այլ կդատապարտեն ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումը հանրապետության վրա - Իրանի արտաքին գործերի նախարարություն։
- Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն անցակետեր է տեղադրում Թեհրանում։
- Թրամփը մտադիր է շաբաթ օրը երկրորդ ուղերձով դիմել ազգին, Իրանի դեմ ԱՄՆ գործողությունների մեկնարկի ֆոնին - Axios
- Աբու Դաբիում Իրանի կողմից հրթիռային հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, հայտնել է ԱՄԷ պաշտպանության նախարարությունը։
- Մահափորձ է եղել Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Շամխանիի դեմ: