Իրանի բանակի գլխավոր հրամանատարն է uպանվել, Թրամփը հաստատել է Իրանի դեմ հարձակումը․ նոր մանրամասներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ- Թեհրանը պատրաստվում է հակահարվածի, և պատասխանը կլինի ջախջախիչ, Reuters-ին ասել է իրանցի պաշտոնյան։
- Նեթանյահուն որոշել է Իսրայելի հարձակումը Իրանի վրա անվանափոխել «Առյուծի մռնչյուն»։
- Իրանական պետական լրատվամիջոցները պատերազմական երգեր են հեռարձակում։
- ԱՄՆ պաշտոնյա CNN-ին. «Հարվածները կենտրոնացած են Իրանի ռազմական թիրախների վրա»։
- Իսրայելի պաշտպանության բանակը պահեստազորային ուժեր է կանչում՝ Լիբանանի հետ սահմանների և Արևմտյան ափի անվտանգությունն ամրապնդելու համար։
- Իսրայելական լրատվամիջոցները պնդում են, որ Իրանի բանակի գլխավոր հրամանատար Ամիր Հաթամին սպանվել է։
- Tasnim-ի փոխանցմամբ՝ 7 հրթիռ է արձակվել նախագահական պալատի և Գերագույն առաջնորդ Խամենեիի համալիրի մոտակայքում։
- Իրանական ՄիԳ-29 ինքնաթիռ է նկատվել Թեհրանի երկնքում։
- Կարճ ժամանակ առաջ Միացյալ Նահանգների զինված ուժերը սկսեցին խոշոր մարտական գործողություն Իրանում։ Մեր նպատակն է պաշտպանել ամերիկյան ժողովրդին՝ վերացնելով իրանական ռեժիմի կողմից անմիջական սպառնալիքները։
ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի հրթիռները և կքանդի նրա հրթիռային արդյունաբերությունը։
Մենք կոչնչացնելու ենք նրանց նավատորմը։ | Թրամփ