Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարավային Դակոտան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը. պատմությանայս օրը (27 փետրվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Ոչ կառավարական կազմակերպությունների համաշխարհային օր, Սպիտակ արջի պաշտպանության համաշխարհային օր, Դոմինիկյան հանրապետության՝ Անկախության օր Հայիթիից, Հունաստան՝ Սելենայի (Լուսնի) օր, Արևմտյան Սահարա՝ Անկախության օր Իսպանիայից, Իրան՝ Իսլամական դաստիարակության օր, Ռուսաստան՝ Հատուկ գործողությունների օր։


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1833 - Նիկոլայ 1-ինը հաստատել է Հայկական մարզի զինանշանը։

1845- ծնվել է հրապարակախոս, քննադատ, լիբերալ հասարակական գործիչ, հայ ազատագրական պայքարի գործիչ  Գրիգոր Արծրունին։

1860 - ծնվել է նկարիչ, արվեստի տեսաբան, թարգմանիչ Վարդգես Սուրենյանցը։


1858 - վախճանվել է ճարտարապետ, հասարակական գործիչ Նիկողայոս Պալյանը։

1905 - ծնվել է լեհ հրապարակախոս, արևելագետ (հնդկագետ, հայագետ) Բոգդան Գեմբարսկին։

1910- ծնվել է շախմատային կոմպոզիցիայի գծով միջազգային գրոստմայստեր Հենրիկ Գասպարյանը։

1918 - ծնվել է նկարիչ, ոսկերիչ-արծաթագործ Ժիրայր Չուլոյանը։

1937- ծնվել է    ռեժիսոր, սցենարիստ, դերասան Ալբերտ Մկրտչյանը։

1959 - ծնվել է    դերասան, երգիծաբան Վարդան Պետրոսյանը։


1980- ավարտվել է Հայաստանի ատոմակայանի շինարարությունը։

2004-«Զինապարտության մասին» նոր օրենքի նախագծի դեմ բողոքող ուսանողները Մատենադարանի մոտ տոնել են իրենց հաղթանակը, քանի որ նախորդ օրը կառավարությունը Ազգային ժողովից հետ է կանչել այն օրինագիծը, որով մագիստրատուրայում և ասպիրանտուրայում սովորողները զրկվում են տարկետման իրավունքից: 

2006-Երևանի բժշկական համալսարանի նոր ռեկտոր է ընտրվել անատոմիայի ամբիոնի վարիչ Գոհար Քյալյանը, ում օգտին քվեարկել են ԲՈւՀ-ի խորհրդի բոլոր 32 անդամները: 

2007- առավոտյան Երևանի Հանրապետության հրապարակում ինքնահրկիզվել է Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի 44-ամյա բնակիչ Ջիվան Հակոբյանը:

2008- Հայաստանի ոստիկանությունը զգուշացրել է Լևոն Տեր-֊Պետրոսյանի կողմնակիցների հանրահավաքի մասնակիցներին, որ «վճռական է և օրենքով իրեն վերապահված իրավասությունների շրջանակում պաշտպանելու է երկրի սահմանադրական կարգն ու հասարակական անվտանգությունը»:

2009-Վերաքննիչ դատարանի որոշմամբ, անցյալ տարվա մարտի 1-ին ձերբակալված Վարդգես Գասպարիի խափանման միջոց կալանքը փոխարինվել է բնակավայրից չհեռանալու ստորագրությամբ:

2015-Հարավային Դակոտան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, որով իսկ  Հայոց ցեղասպանությունն արդեն ճանաչել են ԱՄՆ 50 նահանգներից 43-ը:

2020- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի բուկլետը, որը կոչվել է «Հպարտ քաղաքացու անձնագիր»:

ԱՇԽԱՐՀՈՒՄ
274 –ծնվել է  Հռոմի կայսր Կոստանդիանոս Ա Մեծը։

313 —հրատարակվել է Կոնստանտին 1-ին Մեծի հրովարտակը, ըստ որի Նիկեյան աղոթքի ձևով քրիստոնեությունը ճանաչվել է Բյուզանդիայի պետական կրոն։ 

425 —հիմնադրվել է Կոնստանտինապոլիսի համալսարանը։

1693 —Լոնդոնում հրապարակվել է աշխարհում առաջին կանացի ամսագիրը (The Ladies' Mercury)։

1784 —վախճանվել է կոմպոզիտոր, ճանապարհորդ և օկուլիստ գրաֆ Սեն-Ժերմենը։

1883 —արտոնագրվել է սիգարներ փաթաթող սարքը։

1897 —ստեղծվել է առաջին արհեստական շաքարի քաղցրացուցիչը։


1900- ստեղծվել է գերմանական «Բավարիա Մյունխեն» ֆուտբոլային ակումբը, որը աշխարհի ամենաճանաչված ակումբերից մեկն է։

1917- կայացել է Բուրժուադեմոկրատական 2-րդ հեղափոխությունը և ցարիզմը տապալվել է Ռուսաստանում։

1921 –վախճանվել է ավստրիական տնտեսագետ, տնտեսագիտության տեսության ավստրիական դպրոցի հիմնադիր Կառլ Մենգերը:


1932- անգլիացի ֆիզիկոս Ջեյմս Չեդվիկը հայտնագործել է նեյտրոնը։


- ծնվել է անգլիացի նշանավոր դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորը։


1933 —հոլլանդացի ֆանատ-կոմունիստ  Մարինուս վան դեր Լյուբբեն այրել է Բեռլինի ռայխստագը։


1964 —ջուր է իջեցվել  «Օգյուստ պիկար» մեզոսկաֆը, որը աշխարհում առաջին տուրիստական ստորջրյա սարքն է և որը իրականացրել է ավելի քան 1 100 ծորասուզում Ժնևյան լճում։


1980 - ծնվել հոլանդացի դիջեյ, ռեմիքսեր և երաժշտական պրոդյուսեր է Դոն Դիաբլոն։

1988 - վախճանվել է խորհրդային բալետմեյստեր Վախթանգ Վրոնսկին։

1994 - Տեղի է ունեցել 17-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (Լիլլեհամմեր, Նորվեգիա)։

2004 —Տոկիոյի մարզային դատարանը մահվան դատավճիռ է կայացրել  «Աում Սենրիկյո» աղանդի ղեկավար Սյոկո Ասախարիի նկատմամբ։

2010 —Չիլիում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի արդյունքում զոհվել է ավելի քան 800 մարդ։

 2015- սպանվել է ռուսաստանցի քաղաքական և պետական գործիչ Բորիս Նեմցովը։


2025– վախճանվել է խորհրդային և ֆրանսիացի շախմատիստ, շախմատի աշխարհի 10-րդ չեմպիոն Բորիս Սպասկին:


Կ. Խաչիկյան

 

США перебросили в Британию две эскадрильи истребителей для отправки на Ближний ВостокГосударство на «ара»? Когда заместитель председателя НС забывает о своей должности. «Паст»Предвыборная «благосклонность» к пенсионерам на фоне многомиллионных премий. «Паст»«Не регистрировать и не допускать»: политическая анатомия опасного мышления. «Паст»«Не мойтесь, не купайтесь, не пейте воду — что за «позёрство» такое?» «Паст»Кто станет новыми обвиняемыми по делу «1 марта»? «Паст»Сомнительные «решения» на границе с Грузией: чьи интересы обслуживаются? «Паст»Пейзаж Айвазовского выставят на торги в Москве за 60 млн рублейХачанов улучшил свою позицию в рейтинге ATPМишустин: В России в целом находятся около 1 млн. нелегальных иммигрантовМарукян: Если власти победят, отыграются на пенсионерах за повышение пенсийГубернатор Калифорнии опубликовал мемуарыИран назначил нового посла в ЛиванеСемья Рубена Варданяна: Отказ от апелляции – это не завершение борьбы, а отказ участвовать в фарсеСамолёт авиакомпании American Airlines обстреляли при посадке в КолумбииКакого мнение президента о полномочиях Никола Пашиняна? «Паст»Одна «деревня», тысяча статусов и ноль ответов на реальные вопросы: «Паст»Грузовики стоят на границе, а власть хвастается в Facebook: «Паст»Домашний арест блогера Армена Алексаняна отмененМунат лечится или мультфильм «Рыбка-унывака. Подводное приключение»По инициативе семьи Рубена Варданяна в общине Татев 7 семей из Арцаха получили землю для ведения сельского хозяйстваISNA: Гросси может принять участие в переговорах Ирана и США в ЖеневеWP: США содействовали Мексике в ликвидации главаря наркокартеля CJNGФонд «Музыка во имя будущего» воплотит в жизнь Международную академию-фестиваль «Армянские Виртуозы» СМИ: Подорожание платных парковок – удар по карманам водителей или не просчитанный шаг?Reuters: Иран готов пойти на новые уступки Трампу для избежания удара СШАШахматист Арам Акопян победил на международном турнире «Al-Beruniy» в ТашкентеПять пострадавших в результате стрельбы в Ачапняке до сих пор находятся в больнице Египет повысит стоимость въездной визыВаагн Хачатурян на что-то намекает Николу Пашиняну? «Паст» Общество опровергает «опровержение» МОНКС: «Паст»Ни шага не делают, ни окончательного ответа не дают: «Паст»CBS: военные США готовы к удару по Ирану 21 февраляАрцахское движение стало точкой опоры для демократических перемен во всей Восточной Европе: заявление АНК«Сказка о Царе Салтане» Сарика Андреасяна побила в России сразу несколько рекордовЭкспорт армянского вина снизился, но подорожалПравоохранители разыскивают участников перестрелки в АчапнякеПостпред Ирана при ООН заявил, что Тегеран «решительно» ответит на агрессию СШАСтипендиат программы «Армянские Виртуозы» фонда «Музыка во имя будущего» Эдуард Даян был удостоен Гран-ПриО каких «достижениях» говорят власти? «Паст»«Оппозиционные силы должны объединиться в несколько крупных идеологических блоков и нанести поражение действующему режиму»: «Паст»Через два дня после «открытия» избирательного сезона губернатор Сюника раздал жителям финансовую помощь: «Паст»В «ГД» снова происходят внутренние брожения: «Паст»«Правосудие» превращенное в шоу: истинная цель дела Ваге Акопяна: «Паст»Армянский скрипач Эдуард Даян удостоен Гран-при престижного конкурса в РоссииАделия Петросян — в финале после короткой программы в женском фигурном катании на ОИ-2026«Правосудие» превращенное в шоу: истинная цель дела Ваге АкопянаBloomberg: акции Nestle упали до минимума на фоне скандала с детским питаниемРоссия и Иран с 1 апреля приступят к реализации проекта ж/д линии Решт - Астара Вэнс: возможное ядерное оружие Ирана не должно попасть в третьи руки
Самое популярное