Թրամփն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել
Դոնալդ Թրամփն ու Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել. հայտնել են Ուկրաինայի նախագահի գրասենյակից։
Զրույցի արդյունքների մասին պաշտոնական տեղեկություններ դեռ չեն հաղորդվում։
Ավելի վաղ Axios հրապարակումը՝ հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր նախագահների հեռախոսազրույցի մասին։
Լրատվամիջոցը, հղում անելով անանուն աղբյուրներին, հրապարակել է Զելենսկու և Թրամփի հեռախոսազրույցի մանրամասները։
Նշված է, որ սա Զելենսկու և Թրամփի առաջին հեռախոսազրույցն էր Դավոսում հունվարի վերջին կայացած հանդիպումից հետո։ Զրույցը տևել է 30 րոպե։ Axios-ի աղբյուրները զրույցը բնութագրել են որպես ընկերական և դրական։
Ըստ Axios-ի աղբյուրների՝ Զելենսկին ավանդույթի համաձայն շնորհակալություն է հայտնել Թրամփին օգնության համար և ասել է, որ միայն ԱՄՆ նախագահը կարող է ստիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին դադարեցնել պատերազմը։ Այնուհետև Զելենսկին հույս է հայտնել, որ պատերազմը կավարտվի այս տարի։ Թրամփը պատասխանել է, որ պատերազմը շատ երկար է տևում և ինքը կցանկանար, որ այն ավարտվեր մեկ ամսում։