Կարող եք վերգետնյա ռեակտորներ ունենալ. Ռուբիո
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն անդրադարձել է Իրանի միջուկային ծրագրին։
«Եթե իրոք հետաքրքրված եք խաղաղ միջուկային ծրագրով, կարող եք անել այնպես, ինչպես աշխարհի շատ երկրներ են անում. ունենալ վերերկրյա ռեակտորներ և վառելիքը ներմուծել։ Մենք ներկայումս նման գործարքներ ունենք մի շարք երկրների հետ։ Եթե իրոք էներգիա էին ուզում, կարող էին օգտագործել փոքր մոդուլային ռեակտորներ, որոնք շատ երկրների համար մատչելի և իրագործելի են։
Բայց երբ ասում եք՝ «մենք ուզում ենք հարստացնել, և հարստացնել խորքային ստորգետնյա», և հաշվի առնելով, որ անցյալում հարստացրել եք մինչև 20 և նույնիսկ 60 տոկոս, գումարած այն, որ կառուցում եք հրթիռներ, որոնք կարող են կրել մարտագլխիկներ, դա ինձ համար չի հնչում որպես երկրի, որը չի ցանկանում զենք ստեղծել»,- ասել է նա։