Կենտրոնականի ոստիկանները բացահայտել են անձնական ունեցվածքի գողության դեպքեր
ԻՐԱՎՈՒՆՔՀամյանքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները բացահայտել են անձնական ունեցվածքի գողության երկու դեպք։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։
Առաջին հողորդումը Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում ստացվեց փետրվարի 11-ի ուշ երեկոյան։ Ըստ ահազանգի՝ այդ օրը, ժամը 13-ի սահմաններում, մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայում մի տղամարդ մոտեցել էր 76-ամյա կնոջ, օգնություն խնդրել, ապա նրա ձեռքի մեջ շղթա դնելիս՝ ճարպկորեն թռցրել էր ոսկյա մատանին։
Համայնքային ոստիկանները կնոջից հաղորդում ընդունեցին, անցան գործի և օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում արագ ստացան տեղեկություն, որ գողությունը կատարել է Արմավիրի մարզի Այգեկ գյուղի բնակիչ մի տղամարդ։
Նախաձեռնվեց քրեական վարույթ։ Փետրվարի 13-ի ցերեկը 76-ամյա տղամարդը ձերբակալվեց ու ներկայացվեց նախաքննական մարմին։
***
Փետրվարի 12-ին Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում անձնական ունեցվածքի գողության վերաբերյալ ստացվեց ևս մեկ հաղորդում։ Խորենացու փողոցում գտնվող առևտրի կենտրոնում, օգտվելով վաճառողուհու անուշադրությունից, գողացել էին ոսկյա շղթա և տեղը դրել մետաղյա ոսկեգույն շղթա։ Նյութական վնասը կազմել էր 380 հազար դրամ։
Նախաձեռնվեց քրեական վարույթ, և համայնքային ոստիկաններն անցան գործի։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում համայնքային ոստիկանները ստացան օպերատիվ տեղեկություն, որ գողությունը կատարել է մայրաքաղաքի Նոր Արեշի բնակիչ 23-ամյա մի երիտասարդ։
Դեպքից երկու օր անց երիտասարդը հայտնաբերվեց, ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին, որտեղ էլ խոստովանեց արարքը։
Երկու դեպքով էլ նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։