«Քաղաքագետը մատնանշել է Հայաստանի համար երկրի միջուկային արդյունաբերության մեջ ԱՄՆ ներդրումներից բխող ռիսկերը»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱՄՆ ներդրումները Հայաստանի միջուկային արդյունաբերության մեջ, մասնավորապես արտադրական հզորությունների հնարավոր արդիականացումը, կարող են բացասաբար անդրադառնալ հանրապետության տնտեսության վրա։ Այդ կարծիքն է հայտնել Ա.Ա. Գրոմիկոյի անվան արտաքին քաղաքականության հետազոտությունների ասոցիացիայի գործադիր տնօրեն Նիկոլայ Մեժևիչը մեկնաբանելով Վաշինգտոնի կողմից Հայաստանին փոքր մոդուլային ռեակտորներ մատակարարելու ծրագրերը, գրում է gazeta.ru–ն։
Որպես օրինակ նա բերել է Լիտվայի Իգնալինա ատոմակայանը, որը փակվել է Բրյուսելի խնդրանքով, ինչը հանգեցրել է զգալի տնտեսական կորուստների, որոնք երկիրը դեռ չի վերականգնել։
Մասնագետի խոսքով Լիտվայի փորձը ցույց է տալիս, որ եթե հետխորհրդային տարածքում ԱԷԿ-ը մեկ անգամ փակվի, այն երբեք չի վերագործարկվի։ «Չնայած Անդրկովկասում առկա բոլոր դժվարություններին, Հայաստանի էներգետիկ ոլորտը բավականին լավ տեսք ուներ, քանի որ այն ուներ ատոմային էներգիայի արտադրություն: Ադրբեջանում նման անհրաժեշտություն չկա: Այնտեղ կա վառելիքով էներգիայի արտադրություն, որը աշխատում է և՛ գազով, և՛ մազութով: <...> Վրաստանում իրավիճակը ծանր է, բայց հիդրոէներգիան է որոշ չափով օգնում: Իսկ Հայաստանը, փակելով իր ատոմակայանը, փաստորեն փակում է իր տնտեսությունը», - ասել է Մեժևիչը։
Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը Երևան կատարած այցի ժամանակ ստորագրեց քաղաքացիական ատոմային համագործակցության համաձայնագիր Հայաստանի հետ խոստանալով մինչև 9 միլիարդ դոլարի պոտենցիալ ներդրումներ՝ Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը նվազեցնելու դիմաց։
Bloomberg-ի հաղորդմամբ պոտենցիալ միջուկային համաձայնագիրը ԱՄՆ-ի ավելի լայն ջանքերի մի մասն է ամրապնդելու իր դիրքերը Հարավային Կովկասում փոփոխվող տարածաշրջանային դաշինքների պայմաններում, և հաջորդում է Թրամփի միջնորդությամբ կնքված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծին։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am