Մեքսիկայում բանտից կալանավորներ են փախել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեքսիկայի Ջալիսկո նահանգի բանտերից մեկում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում 23 կալանավոր փախել է։
Զինված խմբերը հրետակոծել են բանտը, մեքենայով խփել են դարպասներին և ներխուժել հաստատության տարածք։ Քրեակատարողական ծառայության աշխատակիցները հետ մղել են հարձակումը։ Ոստիկանության աշխատակիցների մեջ եղել են զոհեր։
Այդ հարձակումից հետո բանտի ներսում սկսվել են անկարգություններ, որոնց ճնշման համար ներգրավվել են լրացուցիչ ուժեր։
Ըստ իշխանությունների, այժմ իրավիճակը վերահսկողության տակ է, հաստատությունում վերականգնվել է անվտանգությունը։ Տեղում շարունակում են աշխատել իրավապահ մարմինների ներկայացուցիչները։ Փախած կալանավորների որոնումները շարունակվում են։
Հիշեցնենք՝ Մեքսիկայում անկարգությունները սկսվել են այն բանից հետո, երբ իրավապահները սպանել են «Էլ Մենչո» մականունով հայտնի Նեմեսիո Օսեգուերա Սերվանտեսին։