Ավտովթար՝ Երևանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ փետրվարի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:00-ի սահմաններում Չարենցի փողոց – Սայաթ-Նովայի պողոտա խաչմերուկում՝ Չարենցի թիվ 44 շենքի դիմաց բախվել են «Tesla», «Mercedes» և էլեկտրական «Volkswagen ID.4» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։
Ըստ նախնական տեղեկությունների վթարի մեղավորը եղել է «Volkswagen ID.4»-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց գոտի բախվել «Mercedes»-ին, վերջինն էլ բախվել է «Tesla»-ին։ Կան նաև տեղեկություններ, որը պարեկների կողմից ճշտվում է, որ վթարի մասնակից 4-րդ ավտոմեքենա էլ կա։