Լուկաս Սելարայանը փայլուն գոլ է խփել
ՍՊՈՐՏՀայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լուկաս Սելարայանը շարունակում է փայլել Արգենտինայի առաջնությունում։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։
6-րդ տուրի «Դեֆենսա և Խուստիսիայի» դեմ արտագնա խաղում (1:1) նա դաշտում անցկացրեց 70 րոպե՝ դառնալով ֆանտաստիկ գեղեցկության գոլի հեղինակ։
Չնայած գլուխգործոցին՝ «Բելգրանոյին» չհաջողվեց հաղթանակ տոնել։ Հանդիպման բուն ժամանակի վերջին րոպեին տանտերերը կարողացան վերականգնել հաշվի հավասարությունը՝ հյուրերի ձեռքից բաց թողնելով կարևոր երկու միավոր։