Ադրբեջանում կալանավորվել է «Կոտի» մականունով տիկտոկեր Զեյնաբ Զեյնալին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանում կալանավորվել է տիկտոկեր, «Կոտի» մականունով բլոգեր Զեյնաբ Զեյնալին։
Դատարանը պարզել է, որ մոտավորապես 300,000 հետևորդ ունեցող էջի 25-ամյա սեփականատերը հրապարակել է «անպարկեշտ արտահայտություններ պարունակող նյութեր և ակնհայտորեն անհարգալի վերաբերմունք է ցուցաբերել հասարակության նկատմամբ»։ Նա դատական նիստի ժամանակ «խոստովանել է իր մեղքը»։
Հաշվի առնելով նրա լսարանի չափն ու նման հրապարակումների համակարգված բնույթը՝ դատարանը նրան դատապարտել է 8 օրվա վարչական կալանքի։ Որոշման հրապարակումից հետո Զեյնալին դատարանի դահլիճից անմիջապես տեղափոխվել է կալանավայր։