Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մայրենի լեզվի միջազգային օր. պատմության այս օրը (21 փետրվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Մայրենի լեզվի միջազգային օրը, Բելոռուս՝ Կադաստրի և քարտեզա-գեոդեզական ծառայության աշխատողների օր, Ֆրանսիա՝ Ֆրանսիական դիմադրության այլազգի մասնակից զոհերի հիշատակի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1828– Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվել է Թուրքմենչայի պայմանագիրը, որով ավարտվել է 1826-1828 թթ. ռուս–պարսկական պատերազմը։

1834 –ծնվել է գերմանացի հայագետ Ֆրիդրիխ Մուլլերը։

1882- Թիֆլիսում լույս է տեսել «Արձագանք» պարբերականի առաջին համարը (խմբագիր Աբգար Հովհաննիսյան):

1888 - ծնվել է  ռուսահայ մաթեմատիկոս, երկրաֆիզիկոս և գյուտարար Երվանդ Կողբետլյանցը։

1902 –վախճանվել է հայագետ Ալեքսանդր Երիցյանը։

1909 - ծնվել է նկարիչ, մանկավարժ Բաբկեն Քոլոզյանը։

1919 - վախճանվել է  գրող Լևոն Մանվելյանը։

1937 - ծնվել է վավերագրական կինոյի վարպետ Միքայել Վարտանովը, որը  եղել է Սերգեյ Փարաջանովի մոտիկ ընկերը, և դրա պատճառով հետապնդվել է Խորհրդային իշխանությունների կողմից։

1944– ֆրանսահայ բանաստեղծ, ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ, ինտերնացիոնալ պարտիզանական ջոկատի հրամանատար Միսաք Մանուշյանը իր խմբի 21 անդամների հետ միասին գնդակահարվել է Փարիզում, հետագայում նրան շնորհվել է Ֆրանսիայի ազգային հերոսի կոչում։

1994- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Մալիի հետ։ 1996- վախճանվել է բանաստեղծ Վահագն Դավթյանը։

2002-Կենտրոն և Նոր-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի անդամ Աղամալ Հարությունյանին մեղավոր է ճանաչեց 2001 թվականի սեպտեմբերի 25-ին «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի անզգույշ սպանության համար եւ դատապարտել երկու տարի ժամանակով ազատազրկման։

2003-Մատենադարի մոտ տեղի է ունեցել Ստեփան Դեմիրճյանի կողմնակիցների բազմահազարանոց հանրահավաքը;

2005-Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով ծառայության ընթացքում ցուցաբերած արիության և ինքնազոհության համար լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը հետմահու պագևատրվել է «Արիության համար» շքանշանով:

2008- Լևոն Տեր֊-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանի կենտրոնում նախաձեռնվում է «անդադար ակցիա»:

2011- միջազգային «Պրոդէքսպո-2011» ցուցահանդեսում ներկայացվել է հայկական Great Valley կոնյակը և մեծ գովեստի արժանացել։

2018 - վախճանվել է  ազատամարտիկ, «Արամ Մանուկյան» ջոկատի հրամանատար Թաթոս Գևորգյանը։

2019-վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հայտարարել է, որ «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամներին 6 ամսվա ընթացքում որպես բարեգործություն փոխանցվել է 2 միլիոն 315 հազար ԱՄՆ դոլար:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1624 — ծնվել է հոլլանդացի բարոկկո ոճի գեղանկարիչ Դիրկ (Թեոդոր) վան Բաբոյուրենը, որը հանդիսանում է կարավադժիզմի ուտրեխյան դպրոցի հիմնադիրը։ 1677 - վախճանվել է  հոլանդացի փիլիսոփա, աթեիստ Բենեդիկտ Սպինոզան։

1784 —համաձայն Ռուսաստանի կայսրուհի Եկատերնա 2-րդի հրամանի Ղրիմում հիմնադրված նավահանգիստ-ամրոցը ստացել է Սևաստոպոլ անվանումը։

1804 —անգլիացի Ռիչարդ Տրեվիտնիկը առաջին անգամ ցուցադրել է ինքնաշարժ շոգով աշխատող ռելսերի վրայով շարժվող կառքը, որը հանդիսանում է շոգեքարշի նախատիպը։

1811 —Հեմֆիր Դևին ներկայացրել է իր կողմից հայտնագործած քլոր գազի հատկությունները։

1836– ծնվել է ֆրանսիացի նշանավոր երգահան Լեո Դելիբը։

1848– Կառլ Մարքսը և Ֆրիդրիխ Էնգելսը Լոնդոնում հրատարակել են Կոմունիստական կուսակցության մանիֆեստը։

1852– վախճանվել է ռուս նշանավոր գրող, արձակագիր, դրամատուրգ, բանաստեղծ, գրաքննադատ, ռուս գրականության դասականներից մեկը հանդիսացող Նիկոլայ Գոգոլը։

1866 — ծնվել է գերմանացի միկրոբիոլոգ և իմունոլոգ Ավգուստ Վասերմանը, որը հայտնագործել է սիֆիլիս հիվանդության ախտորոշումը (այսպես կոչված «Վասերմանի ռեակցիան»)։

1885 —Վաշինգտոնում բացվել է Ջորջ Վաշինգտոնի արձանը։

1893– ծնվել է իսպանացի կիթառահար Անդրես Սեգովիանը, որը համարվում է ժամանակակից ակադեմիական կիթառային երաժշտության հիմնադիրը։

1953 —Ջեյմս Ուոտսոնը և Ֆրենսիս Կրիկը ներկայացրել են ԴՆԹ-ի կառուցվածքային մոդելը՝ կրկնակի պարույրը։

1973 – ստորագրվել է Վիենտյանյան պայմանագիրը, համաձայն որի ավարտվել է Լաոսի քաղաքական պատերազմը։

1973 —Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչը Սինայան թերակղզում խփել է լիբանանյան  Boeing 727 մարդատար ինքնաթիռը, որի արդյունքում զոհվել է 108 մարդ։

1984 - վախճանվել է ռուս արձակագիր, հրապարակախոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Միխայիլ Շոլոխովը։

2008 —ժամը 03:26-ին տեղի է ունեցել Լուսնի լրիվ խավարում։

2009 —չինական Գուցզյաո քաղաքի ածխի հանքահորերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ամենաքիչը 74 հանքափոր։

2017 —վախճանվել է ամերիկացի տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Քեննետ Ժոզեֆ Էրրոուն։

2022-Ռուսաստանը ճանաչել է Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը:

2023 —Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը դադարեցնում է իր մասնակցությունը СНВ-III պայմանագրին:

Կ. Խաչիկյան

 

 

В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваПочему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и ПашинянПутин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по БейрутуНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»Ушаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСРоспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираТрамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюПашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеА как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежомАрман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Не по закону, а по указанию одного человека: «Паст»
Самое популярное