Ֆուտբոլային հանդիպմամբ պայմանավորված՝ մարզադաշտի հարակից փողոցներով տրանսպորտն այլ կերպ կաշխատի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ պայմանավորված «Նոա»-«ԱԶ Ալկմար» ֆուտբոլային հանդիպման ուշ ժամով՝ վաղը՝ փետրվարի 19-ին,
«Հանրապետական» մարզադաշտի հարակից փողոցներով երթևեկող մայրաքաղաքային տրանսպորտը կաշխատի մինչև 00:30-ը` հետևյալ երթուղիների ձևաչափով`
Խանջյան փողոց-թիվ 7, 15, 18, 29, 41, 42, 46, 50, 53, 55, 74, 99 երթուղիներ,
Նար-Դոսի փողոց-թիվ 13 և 40 երթուղիներ։
Հաջողություն ենք մաղթում հայկական ակումբին:
Երևանի ավտոբուս