ԱՄՆ-ն և Իսրայելը կարող են հարված հասցնել ԻՀՊԿ-ի շտաբին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելը պատրաստվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ համատեղ ռազմական գործողության Իրանի դեմ, որի թիրախները կարող են լինել բալիստիկ հրթիռների կայանները, միջուկային օբյեկտները և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի շտաբը, հաղորդել է «The New York Times»-ը՝ հղում անելով իսրայելական ռազմական պաշտոնյաներին:
Նրանց խոսքով՝ ԱՄՆ-ն և Իսրայելը նախատեսում են մի քանի օրվա ընթացքում «լուրջ հարված» հասցնել՝ նպատակ ունենալով «ստիպել Իրանին զիջումների գնալ բանակցությունների սեղանի շուրջ» միջուկային համաձայնագրի հարցում, որից Թեհրանը, ենթադրաբար, մինչ այժմ հրաժարվել է:
ԱՄՆ ռազմական տեղակայումը Մերձավոր Արևելքում, ըստ թերթի, թույլ է տալիս հարված հասցնել «իրանյան օբյեկտների լայն շրջանակի, այդ թվում՝ կարճ և միջին հեռահարության հրթիռային կայանների, զինամթերքի պահեստների, միջուկային օբյեկտների և այլ ռազմական օբյեկտների, ինչպիսին է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի շտաբ-բնակարանը»: Գործողության թիրախների վերջնական ընտրությունը, ըստ հրատարակության ամերիկյան աղբյուրների, մնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վրա: