Ամեն ինչ արվում է Ուկրաինայում խաղաղության գործընթացը խափանելու համար․ Զախարովա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ արվում է ամեն հնարավորը՝ Ուկրաինայի շուրջ խաղաղ գործընթացը խափանելու համար։ Այս մասին նա ասել է «Sputnik» ռադիոկայանի եթերում՝ անդրադառնալով Ժնևում ընթացող բանակցություններին։
Զախարովայի խոսքով՝ բանակցությունները ձախողելու նպատակով կիրառվում են տարբեր միջոցներ՝ մեկնաբանություններից և հայտարարություններից մինչև տեխնիկական պարամետրեր։ Նա նշել է, որ այդ քայլերը միտված են չթողնել, որպեսզի նույնիսկ կարգավորման ուղղությամբ գործընթացը կայանա։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը չի հստակեցրել, թե ում մասին է խոսքը, սակայն ընդգծել է, որ, իր գնահատմամբ, խաղաղ կարգավորման ուղղությամբ նախաձեռնությունները բախվում են նպատակային խոչընդոտների։