«Միայն անունը կմնա. ի՞նչ է թաքնված Լեռնային Ղարաբաղի նախկին առաջնորդների ցմահ ազատազրկման հետևում»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԲաքվի դատարանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին դատապարտել է ցմահ ազատազրկման։ Նա մեղավոր է ճանաչվել պատերազմական հանցագործությունների մեջ։ Հանրապետության այլ նախկին առաջնորդները նույնպես ցմահ ազատազրկման են դատապարտվել։
runews24.ru-ին տված մեկնաբանության մեջ հասարակական գործիչ, Integral Business School-ի հոգաբարձուների խորհրդի անդամ, HSE փորձագետ և Skolkovo Fast Track-ի մենթոր Մինա Խաչատրյանը բացատրել է, որ Բաքվի դատարանի որոշումները լիովին համապատասխանում են անգլո-թուրքական տանդեմի ավելի շատ բռնագրավելու և ավելի թանկ վաճառելու մոդելին։ Նրա խոսքով ազատազրկման առավելագույն ժամկետները ուղիղ համեմատական են ազատ արձակման աճուրդի գներին։ «Աշխարհաքաղաքական համատեքստի վերաբերյալ, արցախցի առաջնորդների ցմահ բանտարկությունները Ալիև-Փաշինյան դուետի գործունեության արդյունքն են, որի դիրիժորը Լոնդոնում է, իսկ նվագակցողը Անկարայում։ Արցախը միայն Հայաստանի ողնաշարը չէր։ Արցախը Հայաստանի անկախության, Հայաստանի անձեռնմխելիության և Հայաստանի աշխարհաքաղաքական նշանակության բանալին էր։ Գտնվելով բավականին բարդ տարածաշրջանում Հայաստանը կարող է գոյատևել և բարգավաճել միայն այն բազմաթիվ երկրների քաղաքականության մեջ նշանակալի դեր խաղալով, որոնց շահերը բախվում են քրիստոնեական աստվածաշնչյան հողի այն մի փոքրիկ հատվածում, որը թուրքերը անվանում են «անիծյալ մանգաղ»,– ասել է նա։
Խաչատրյանը ընդգծել է, որ Արցախն ամրապնդում էր Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշինքը։ Առանց դրա Փաշինյանի օրոք (եթե նրան հաջողվի խարդախությամբ ապահովել իր համար երրորդ ժամկետը), կսկսվի Հայաստանի Հանրապետության արագ «վիլայեթացումը», որի արդյունքում երկրից պաշտոնապես կարող է մնալ միայն անվանումը։ «Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ցմահ բանտարկությունը հարվածի տակ է դնում հայ-ռուսական հարաբերությունները, իսկ Փաշինյանի վերընտրությունը վերջակետ կդնի դրա վրա», - նշել է փորձագետը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am