Արտաքին գործերի նախարարությունում կանխատեսել են, որ ԵՄ-ն կպահանջի, որ Հայաստանը աջակցի իր հակառուսական քաղաքականությանը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵՄ-ն, ի վերջո, եվրոպական ինտեգրման առաջխաղացման գործում կպահանջի Հայաստանի քաղաքական համերաշխությունը Բրյուսելի հակառուսական քաղաքականության հետ, հայտարարել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության Եվրոպական հարցերով դեպարտամենտի տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը, գրում է vz.ru–ն։ «Որոշակի պահի Բրյուսելը սկսում է ցանկացած թեկնածու երկրից պահանջել լիակատար համերաշխություն իր արտաքին քաղաքականության հետ, որն այժմ բացահայտ հակառուսական է», - ասել է նա։
Մասլեննիկովը հույս է հայտնել, որ Հայաստանի իշխանությունները կհասկանան, որ ԵՄ բոլոր պահանջների կատարումը չի երաշխավորում անդամակցությունը։ Որպես օրինակ նա բերել է Արևմտյան Բալկանների իրավիճակը, որտեղ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ալբանիան, Հյուսիսային Մակեդոնիան, Չեռնոգորիան և Սերբիան, տասնամյակներ շարունակ սպասել են ԵՄ-ին միանալուն կատարելով ոչ ժողովրդական պահանջներ, սակայն, ըստ նրա, դեռևս մոտ չեն իրենց «եվրոերազանքի» իրականացմանը։ Մասլեննիկովը նաև նշել է, որ ԵՄ-ին անդամակցությունը չի երաշխավորում բարգավաճում թեկնածու երկրների համար օրինակ բերելով Բալթյան երկրներին, որոնց տնտեսական և ժողովրդագրական ցուցանիշները, նրա խոսքով, «մեղմ ասած, տպավորիչ չեն, չնայած ԵՄ-ին 20 տարվա անդամակցությանը»։
Մասլեննիկովը նաև հայտարարել է, որ Հայաստանի հարկադիր մերձեցումը ԵՄ-ի հետ բացասական հետևանքներ կունենա ինչպես Ռուսաստանի հետ նրա դաշինքի, այնպես էլ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման համար։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Հայաստանը չի կարող ընդունել ԵՄ չափանիշները մնալով Եվրասիական տնտեսական միության անդամ։ Նա նաև մտահոգություն էր հայտնել Հայաստանում ռուսամետ քաղաքական գործիչների հետապնդումների վերաբերյալ։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am