Իրանի խորհրդարանը փակ նիստ է անցկացրել՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունները քննարկելու համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻրանի խորհրդարանը փակ նիստ է անցկացրել՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բանակցությունները, նաև երկրի պաշտպանության և ազգային անվտանգության իրավիճակը քննարկելու համար, հայտնել է խորհրդարանի խոսնակ Աբբաս Գուդարզին։
Նա նշել է, որ քննարկումները տեղի են ունեցել Գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավիի և արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի մասնակցությամբ։
Ըստ Գուդարզիի՝ նիստում ընդգծվել է նախորդ բանակցությունների ընթացքում թույլ տրված սխալները «չկրկնելուց խուսափելու» անհրաժեշտությունը, ինչպես նաև ընդգծվել է, որ Իրանը չի համաձայնի ուրանի հարստացման զրոյական մակարդակին։
«Խորհրդարանի անդամները ընդգծել են, որ բանակցությունները պետք է վարվեն ուժի և ազդեցության դիրքերից։ Երկրի միջուկային արդյունաբերության պաշտպանությունը պետք է դառնա անխուսափելի «կարմիր գիծ» դիվանագիտական խմբի օրակարգում, քանի որ այս ոլորտը կենսական նշանակություն ունի երկրի ապագայի համար», - նշել է նա։
Խոսնակը նաև հայտարարել է, որ բանակցությունների վայրն ու շրջանակը լիովին որոշվել են Իրանի կողմից։