Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հույս չունեմ, որ այստեղից կպրծնեմ, երկնքից կրակ է թափվում». Սերյոժա Փանոսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Հադրութում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Սերյոժան կյանքով լեցուն էր։ Ապրում ու իր հետ ապրեցնում էր մեր ամբողջ ընտանիքը և հարազատներին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լենան՝ Սերյոժայի մայրիկը։ Սերյոժան ծնունդով Ապարանից է։ Այստեղ է նրա մանկությունն ու պատանեկությունն անցել, կյանքի 18 տարիները, որոնք լի են եղել երաժշտությամբ ու սպորտով։ Այստեղ է նա նաև դպրոց հաճախել։ Մայրիկը նշում է՝ չի կարող ասել, որ որդին գերազանցիկ է եղել, բայց վատ առաջադիմություն ևս չի ունեցել։ «Ամենասիրելին «Ռազմագիտություն» առարկան էր։ Ավարտեց դպրոցը, գործերը տվեց Մանկավարժական համալսարանի Երաժշտական բաժինը, բայց երազանքի իրականացումը կիսատ մնաց։ Սերյոժան հինգ տարի սովորել և ավարտել է Ապարանի արվեստի դպրոցի դհոլի բաժինը։ Երևանում հայտնի դհոլահար Էֆոյի մոտ երեք տարի դասերի է հաճախել։ Տղաս նաև սպորտով էր զբաղվում, թեքվանդոյի է հաճախել։ Մրցանակներ, մեդալներ ու պատվոգրեր ունի, մշտապես առաջին տեղեր էր զբաղեցնում։ Սերյոժաս պատանի երկրապահ էր, անդամատոմս ունի։ Նկարն էլ կա, թե ինչպես էր զենքը քանդում և հավաքում անգամ սահմանված ժամանակից շուտ։ Վոյելբոլ, ֆուտբոլ, բասկետբոլ. այս բոլոր սպորտաձևերով տղաս զբաղվել է։ Մասնակցում էր մրցաշարերի, ունի մեդալներ ու պատվոգրեր։ Մի անգամ իրեն հարցրեցի՝ չե՞ս հոգնում, տղա՛ս, ամեն տեղ հաճախում ես։ Արձագանքեց. «Մա՛մ, կյանքը հետաքրքրացնելու համար ամեն տեղ պետք է լինես»։ Զուգահեռ նաև սիրում էր ձկնորսությամբ զբաղվել»։ Հիմա բոլոր այն ուսումնական հաստատություններում, ուր հաճախել է Սերյոժան, նրա նկարն ու անկյունն են պատմում իր ուժերը բոլոր ոլորտներում փորձող հետաքրքրասեր տղայի մասին։

2020 թվականի օգոստոսի 14-ին Սերյոժան ծանուցագիր ստացավ ու մեկնեց ծառայության։ «Ալերգիա ուներ, այն դրսևորվում էր ձեռքերի շրջանում։ Անգամ ասել եմ՝ գուցե ծառայության մեկնելուց առաջ վերջնական ստուգումների ժամանակ դրա պատճառով հետաձգեն քո բանակ մեկնելը, իսկ իմ տղան չէր ուզում՝ բանակային կյանքն էլ եմ ուզում տեսնել, իմանալ, թե ինչպես է անցնում այդ երկու տարին»։

Ծառայության առաջին քսան օրը Սերյոժան Ասկերանում է անցկացրել՝ կարանտինի մեջ։ «Զրուցում էինք իր հետ, բանակից շատ գոհ էր։ Սեպտեմբերի 3-ին տղայիս Հադրութ են տեղափոխել։ Այդ ժամանակ միայն ասաց. «Մա՛մ ջան, շատ դժվարությամբ բաժանվեցինք, անգամ հուզվել ենք, կարծես մի տան երեխա լինեինք բոլորս»։ Անգամ «մուզզվոդից» դհոլ են բերել, Ասկերանում վերջին օրը դհոլ է նվագել։ Իրեն հուսադրեցի, որ այդտեղ էլ լավ ընկերներ ձեռք կբերի, և ամեն ինչ լավ կլինի։ Սեպտեմբերի 8-ին ժամը յոթին զանգեց, շատ տխուր էր, ասաց, որ իր երդմնակալության արարողությունն էր։ Իրեն ասացի, որ երբ հայրիկը վերադառնա արտագնա աշխատանքից, անպայման կգնանք իրեն տեսնելու։ Նկարներ էր ուղարկում մեզ։ Մի օր իրեն հարցրեցի, թե ինչու է հագուստն այդքան փոշոտ, ինչու է անընդհատ «պոլիգոններում» ու խրամատներում։ Երևի թե գիտեին ինչ է սպասվում, բայց ոչինչ չէին ասում։ Մի օր միայն ասաց, որ «սնարյադ» են տեղափոխում, բայց ես էլի ոչինչ չհասկացա, մտքովս վատ բան չանցավ։ Ես իրեն չտեսա զինվորական համազգեստով, չտեսա, թե որտեղ, ում հետ և ինչպես ծառայեց։ 40 օրվա մեջ իրեն կորցրեցի»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Տղաս հերթապահում էր։ Սերյոժան ավագ եղբորը պատմել է՝ ճաշարանին հարվածեցին յոթին հինգ պակաս. «Բայց գիտե՞ս, թե ինչու մենք չպայթեցինք։ Մեր խոհարարը քնած էր մնացել, ճաշն ուշացրել էին, հակառակ դեպքում հիմա ոչ մեկս չկար»»։

Սեպտեմբերի 27-ին ժամը տասին է Սերյոժան եղբոր հետ խոսել և ասել՝ պատերազմ է, զորամասն ու ճաշարանը չկա. «Հույս չունեմ, որ այստեղից կպրծնեմ, երկնքից կրակ է թափվում, ախպե՛ր։ Հեռախոս չունեմ, մեզ էլ արդեն տեղափոխում են»։ Սեպտեմբերի 27-ին նա մի քանի անգամ մեզ զանգահարել է այլոց հեռախոսահամարներով։ Վերջին զանգն այդ օրը ժամը յոթին է եղել. «Մամային հեռախոսը չփոխանցես, չեմ կարող իր հետ խոսել, առավոտյան մեզ տանում են Մուշի շրջան»։ Որոշ ժամանակ հետո է մայրիկն իմանում, որ Հադրութում նման անունով շրջան գոյություն չունի։

Սերյոժայի պատմությունն, իհարկե, շատ հարցականներ ևս թողել է, մայրիկն ասում է՝ եթե կան մեղավորներ, որ ամեն ինչ այսպես ստացվեց, ապա Աստված է նրանց դատավորը։ «Իրենցը Հադրութի հինգերորդ գումարտակն էր, գիտեմ, որ այդ գումարտակից ոչ ոք չի փրկվել, այն էլ՝ այսպես իմացա. հեռուստաընկերություններից մեկով հաղորդաշար էր, և գումարտակի բոլոր տղաների նկարները ցույց տվեցին»։

Սեպտեմբերի 29-ի առավոտյան ժամը 12- ին է անմահացել Սերժոյան։ Դեպքը եղել է Հադրութում՝ խրամատում։ «Այդ օրերին միայն խնդրում էի Աստծուն, որ իմանամ՝ ինչ է եղել, ոնց է եղել։ Մեծ տղայիս սոցիալական ցանցի էջում Սերյոժայիս նկարն էր, իրեն մի տղա էր գրել, իմացել, որ Սերյոժայի մեծ եղբայրն է։ Տղայիս ասել էր, որ վիրավոր է, կարող է մանրամասներ պատմել այդ օրվանից։ Եվ այդ տղան պատմել էր. «Մենք խրամատի մեջ էինք, երեքական հոգով էինք, իրարից որոշակի հեռավորության վրա։ Անօդաչուները ֆիքսել էին ու հարվածեցին։ Տղաներից մեկը տեղում մահացավ, իսկ Սերյոժային հարվածը հեռու գցեց։ Ձեռքը դրեց երեսին, միայն ասաց՝ վախ»։ Եվ խնդրել էր՝ մայրիկիդ կասես՝ թող ների մեզ, չկարողացանք Սերյոժային փրկել։ Նաև պատմել էր՝ Սերյոժան այնքան դիպուկ էր կրակում, հետո էլ պտտվում ու մեզ աչքով էր անում՝ տղե՛րք, մեկին էլ խփեցի։ Տղաս չի վիրավորվել, դեմքն է հարվածից վնասվել, սիրտն է պայթել։ Սեպտեմբերի 30-ին Սերյոժայիս տուն են բերել, իրեն այդ ժամանակ եմ տեսել զինվորական շորերով և հրաժեշտ տվել։ Ճիշտ է, կարճ ժամանակ է ծառայել, բայց այդ ընթացքում ևս աչքի է ընկել։ Զորավարժության է մասնակցել, դա արդեն ինքն է ինձ պատմել. «Մա՛մ, պետք է նախագահը գար, բայց Ջալալ Հարությունյանն էր եկել։ Նռնակ էի նետում, մոտեցավ ինձ՝ շարքային Փանոսյա՛ն, նռնակ ես նետում, դու մեզ շատ ես պետք, կգա՞ս, տանեմ քեզ Ջրական»։ Սերյոժան ներողություն է խնդրել, ասել՝ ընկերներիս չեմ ուզում թողնել, տեղափոխվել»։

Ապրելու ուժի մասին։ «Իմ տղայի երաժշտական գործիքները, մարզական հագուստները մեր տանն են։ Իր կյանքը լի էր երաժշտությամբ, սպորտով, նա չէր սիրում զբաղվել համակարգչով կամ հեռախոսներով։ Եղբայրն էլ է սպորտով զբաղվել, բայց Սերյոժայից հետո թողեց թեքվանդոն։ Առհասարակ, կապված եղբայրներ էին, ամեն ինչ միասին էին անում։ Սերյոժայից հետո մեր տան կյանքը շատ է փոխվել։ Հիմա ես ու ամուսինս որդուս ենք ուժ տալիս, նա էլ՝ մեզ։ Ժամանակը ոչինչ էլ չի բուժում, սուտ է, կարոտը խեղդում է։ Իմ ուժը տղաս է, արդեն ընտանիք է կազմել։ Բայց, իհարկե, ամեն երեխա ծնողի համար իր տեղն ունի, որը ոչ ոք լրացնել չի կարող։ Երբ իր մեդալը մեր տուն բերեցին, ես միայն մեկ բան եմ ասել՝ գիտեք, թե իմ տղան քանի մեդալ է տուն բերել ու ինձ տվել։ Երանի այս մեդալն էլ նա տուն բերեր։ Ապարանում հուշահամալիր կա, որտեղ մեր հերոսներն են, որոնք զոհվել են դեռևս Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ Սերյոժան անընդհատ այնտեղ էր գնում, մեր տանը շատ մոտ է պանթեոնը։ Երբ իրեն հարցնում էի, թե ինչու է անընդհատ այնտեղ գնում, արձագանքում էր. «Մա՛մ, ես սիրում եմ այնտեղ լինել»։ Կյանքի բերումով հիմա նա ևս այնտեղ է»։

Հ. Գ. - Սերյոժա Փանոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Ապարանի պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдВкус отвержения: «Паст»Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейГенрих Мхитарян намерен продолжить карьеруЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаЗапах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекВажен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Властям содержание не нужно: «Паст»В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силе
Самое популярное