Եվրո-2016. Ռոնալդուի համար խաղադաշտ մտած ֆանատին տուգանել ու արտաքսել են Ֆրանսիայից. Տեսանյութ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՖուտբոլի Լեհաստանի եւ Պորտուգալիայի հավաքականների միջեւ Եվրո-2016-ի քառորդ եզրափակիչի խաղի ժամանակ խաղադաշտ մտած երկրպագու Շամշիր Քարիմին արտաքսվել է Ֆրանսիայից: Շվեյցարացի երկրպագուն տուգանվել է 500 եվրո եւ ժամանակավորապես չի կարող մտնել Ֆրանսիայի տարածք, գրում է Goal.com-ը:
Շամշիր Քարիմին խաղադաշտ էր մտել Լեհաստան - Պորտուգալիա խաղի 110-րդ րոպեին՝ փորձելով մոտենալ Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին: Մարսելի դատարանում երկրպագուն իր արարքը բացատրել է նրանով, որ Պորտուգալիայի հավաքականի ավագն իր կուռքն է:
Հիշեցնենք, որ այդ խաղում պորտուգալացիները հաղթել էին հետխաղյա 11 մետրանոցներով, իսկ կիսաեզրափակիչում հուլիսի 6-ին Լիոնում մրցելու են Ուելսի հավաքականի հետ: