«Ատալանտան» 3-0 հաշվով հաղթեց «Յուվենտուսին» ու դուրս եկավ գավաթի կիսաեզրափակիչ
ՍՊՈՐՏ«Ատալանտան» հաղթեց «Յուվենտուսին» 3-0 հաշվով ու դուրս եկավ Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ՝ միաժամանակ չորրորդ անընդմեջ մրցակցային խաղում անպարտելի մնալով «Ծեր Սինյորայի» դեմ՝ այս մրցաշարի 2024 թվականի եզրափակչում պարտվելուց ի վեր։
Իտալացի հարձակվող Ջանլուկա Սկամական բացեց հաշիվը 11 մետրանոց հարվածով։ Դրանից հետո գանացի հարձակվող Կամալդին Սուլեյմանան կրկնապատկեց հաշիվը պաշտպան Ռաուլ Բելլանովայի փոխանցումից հետո։
85-րդ րոպեին կիսապաշտպան Մարիո Պաշալիչը հարձակվող Նիկոլա Կրստովիչի ասիստից հեոտ դրեց խաղի վերջակետը։