Ռուսաստանից և Իրանից դեպի Հայաստան չվերթներ են չեղարկվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍոչիից և Թեհրանից դեպի Երևան չվերթերը չեղարկվել են, ինչի մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց չվացուցակից։
Մասնավորապես չեղարկվել են Flysepehran ավիաընկերության չվերթը Թեհրանից և Azimuth ավիաընկերության չվերթը՝ Սոչիից։ Ինքնաթիռները պետք է ժամանեին Հայաստան համապատասխանաբար ժամը 13:35-ին և 14:45-ին։
Չվերթերի չեղարկման պատճառների վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում։