ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Իրանի դեմ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրոպական Միության արտաքին գործերի նախարարները հինգշաբթի օրը հաստատել են Իրանի դեմ նոր պատժամիջոցներ, որոնք ուղղված են «բողոքի ցույցերի դաժան ճնշմանը մասնակցող և Ռուսաստանին աջակցող անհատների և կազմակերպությունների դեմ», հայտնել են ԵՄ դիվանագետները։
Սպասվում է նաև, որ ԵՄ երկրները համաձայնության կգան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն (ԻՀՊԿ) ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու հետ կապված։