Ճապոնիայում ուժգին երկրաշարժ է գրանցվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի Հոկայդո կղզու ափամերձ հատվածում։ Այդ մասին հունվարի 27-ին հայտնել են Եվրոպա-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) կայքում։
Հստակեցվում է, որ սեյսմիկ իրադարձությունը տեղի է ունեցել Կուշիրո քաղաքից 154 կմ արևելք, որի բնակչությունը կազմում է 183 հազար մարդ։ Երկրաշարժի օջախը գտնվել է 34 կմ խորության վրա։