Երևանի Օրբելի փողոցի բնակարաններից մեկից գnղացել են 100 շիշ «Club mate» տեսակի սառը թեյ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունվարի 16-ին Երևանի Օրբելի փողոցի 33 շենքից գողություն է կատարվել, հաղորդել է shamshyan.com-ը։Երևանի բնակիչ 32-ամյա Արթուր Թ․-ն հայտնել է, որ նույն օրը ժամը 16։00-ի սահմաններում նշված շենքի 1-ին շքամուտքի 1-ին հարկից գողացել են իրեն պատկանող թվով 4 հատ արկղ, որոնց մեջ առկա է եղել 100 շիշ «Club mate» տեսակի սառը թեյ՝ ընդհանուր մոտ 100 հազար դրամ արժողությամբ։
Ըստ ոստիկանության՝ նշված արարքը կատարել են Երևանի բնակիչներ 18-ամյա Վազգեն Պ․-ն և 18-ամյա Սեդրակ Ա․-ն, որոնքնույն օրը հայտնաբերվել, գողություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքի առկայության հիմքով ձերբակալվել են։