Ավտովթար՝ Երևանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հունվարի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:00-ի սահմաններում Հրաչյա Քոչար - Վաղարշյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes ML»-ն ու «Hyundai»-ն։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սամվել Հարությունյանն ու Գառնիկ Պետրոսյանը։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Hyundai»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հարվածել խաչմերուկը կարգավորող հետիոտնային լուսակիրին, տապալել այն և մասամբ հայտնվել հետիոտնի համար նախատեսված անցման վայրում։

© https://shamshyan.com/hy/article/2026/01/22/1298499