Հեղուկ գազի գինը շարունակում է բարձր մնալ․ ի՞նչն է պատճառը
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆMediaHub-ին վարորդներն ահազանգում են, որ հեղուկ գազի գինը շարունակում է բարձր մնալ։ Մասնավորապես, մեզ հետ զրույցում քաղաքացիները պատմում են, որ վառելիքի գինը տատանվում է 250-280 դրամի միջակայքում։
Հիշեցնենք, որ վերջին օրերին վարորդները կանգնել էին մեծ խնդրի առաջ։ Սկզբում բարձրացավ գինը` դառնալով 320 դրամ, որից հետո հեղուկ գազը դարձավ դժվարամատչելի վարորդների համար։
Նշենք, որ օրեր առաջ Էկոնոմիկայի նախարարությունը հայտարարությունը էր տարածել, որ ՀՀ-ն քննարկում է ՌԴ–ից հեղուկ գազը Ադրբեջանի տարածքով երկաթուղով Հայաստան բերելու հարցը, ինչը կրկին հասարակության մոտ մտորելու առիթ դարձավ, արդյո՞ք կոլապսը սկսվեց նրա համար, որպեսզի Ադրբեջանի վարկանիշը ևս մեկ անգամ բարձրանա հասարակության աչքին։
«Սրանից առաջ հեղուկ գազի գինը 170-180 դրամ էր, հետո էլ թանկացրին հերիք չէր մի հատ էլ շատ դժվար էր լինում ձեռք բերելը։ Անիմաստ շոու են անում էլի, երևի ուզում են էլի Արդրբեջանի, որպես բարեր ներկայացնեն»,- մեզ հետ զրույցում ասաց վարորդներից մեկը։
MediaHub-ի հետ զրույցում Էկոնոմիկայի նախարության մամուլի քարտուղար Լիլիթ Շաբոյանն ասաց, որ նախարարությունը գնային քաղաքականությանը չեն խառնվում, որովհետև ազատ շուկայական հարաբերությունների գոտի է Հայաստանում և դա որոշում է հենց ընկերությունների միջև։
Շաբոյանը հավելեց, որ Ադրբեջանի տարածքով հեղուկ գազը դեռ Հայաստան չի բերվել։
Էմմա Մարտիրոսյան