Մենք մտահոգված էինք Իրանում որոշակի անկայունությամբ․ Ալիեւը խոսել է նաև նավթի գներից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Ադրբեջանի համար հարևան երկրներում կայունությունը մի բան է, որի մասին մենք միշտ մտածում ենք: Մենք մտահոգված էինք Իրանում որոշակի անկայունությամբ, և մեզ համար տարածաշրջանում կայունությունը, կանխատեսելիությունը և խաղաղությունը մեր ամենաարժեքավոր ակտիվներն են» ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Դավոսում Euronews-ին տված հարցազրույցի ժամանակ։
Ինչ վերաբերում է էներգետիկ շուկային՝ Ալիեւն ասել է, թե նավթի գները կայուն են, ընդունելի մակարդակում, գոնե Ադրբեջանի համար։ «Եվ սա ցույց է տվել, որ Իրանում, Վենեսուելայում և աշխարհի այլ մասերում տիրող իրավիճակը լուրջ ազդեցություն չի ունենում նավթի գների վրա», - հավելել է Ալիեւը։