Վթար՝ Լոռու մարզում․ վիրավորներ կան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆShamshyan.com-ը հայտնում է, որ երեկ՝ հունվարի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում բախվել են «Toyota Camry» և «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի, ջոկատի հրամանատար Հովիկ Սահակյանի և ճգնաժամային կառավարման կենտրոնի ավագ հրահանգիչ Վաչո Եղիազարյանի գլխավորությամբ։
Փրկարարները վիրավորներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազաբալոնի փականը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Մհեր Խալաթյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի, վաշտի հրամանատար Հրաչ Ամիրխանյանի և դասակի հրամանատար Վահագն Սարգսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սվետլանա Եգանյանը, Հովիկ Ջիլավյանը, Արտյոմ Դարբինյանը, Արեն Գալստյանը, Նարեկ Թովմասյանը, Արամ Մկրտչյանը։
Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։