Փոփոխություններ անշարժ գույքի շուկայում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում անշարժ գույքի վաճառքի և վարձակալության գործընթացներում սպասվում են արմատական փոփոխություններ։ ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը հայտնել է, որ 2026 թվականի երկրորդ կեսից ուժի մեջ կմտնի նոր օրենսդրական պահանջ, ըստ որի՝ ռիելթորական գործունեությամբ զբաղվելու համար մասնագետները պարտադիր պետք է անցնեն ատեստավորում և հանձնեն համապատասխան թեստեր։
«Կստեղծվի հատուկ համակարգ, որտեղ կստուգվեն անշարժ գույքի բոլոր որակական պարամետրերը։ Միայն համապատասխան ստուգում անցնելուց հետո գույքը թույլատրելի կլինի հանել վաճառքի կամ վարձակալության։
Սեփականատերերը հնարավորություն կունենան իրենց գույքը հանձնել պրոֆեսիոնալ կառավարման և ստանալ եկամուտներ՝ առանց ավելորդ վարչարարական քաշքշուկների։
Գույքի կառավարմամբ զբաղվող անձանց և կազմակերպությունների համար նույնպես կսահմանվեն հստակ մասնագիտական չափանիշներ։
Այս քայլերն ուղղված են անշարժ գույքի շուկայի թափանցիկության բարձրացմանը և մատուցվող ծառայությունների որակի վերահսկողությանը»,- ասել է Սուրեն Թովմասյանը