ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Դիլիջանի ոլորանները (ձյուն), Ջերմուկի խաչմերուկից Ջերմուկ և Սիսիան քաղաքներ, Նոյեմբերյան-Ջուջևան և Նորավան-Կապան ավտոճանապարհը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց լեռնանցքը (մառախուղ, ձյուն) փակ է կցորդով բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը և Մ-4 ավտոճանապարհից Հաղարծին և Պարզ լիճ հատվածները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ապարանի, Արագածի (բուք է), Դիլիջանի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Արագածոտնի և Լոռու մարզերում, Տիգրանաշենի ոլորաններում, Բաղրամյանի, Բերդի, Նոյեմբերյանի, Իջևանի, Կապանի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում առկա են տեղումներ ձյան տեսքով։
Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Ջերմուկ քաղաքում բուք է։
Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։