Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործընթացի ձգձգման միտումներ կան. Սիրանուշ Սահակյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄեկ տարի ընթացող «դատավարություններում», երբ դատական նիստերը 150–ից ավելի են, չտեսանք կոնկրետ փաստեր, ապացույցներ եւ արանքները մնացին չապացուցված։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով Բաքվում պահվող հայ գերիների եւ քաղբանտարկյալների «դատավարություններին»։
«Ամբողջ նպատակը Արցախի քաղաքական միավորի ապալեգիմիտացումն էր»,– ասել է Սահակյանը։
Անդրադառնալով պահման պայմաններին՝ իրավապաշտպանը նշել է, որ առկա կադրերում լուսանկարչական նկատառումներով առանձնացված սենյակներ են, նպատակն է ներքին լսարանին ցուցադրել, որ մարդասիրական նորմերն Ադրբեջանում պահպանվում են. «Այս ամսվա վերջին կունենանք արդեն «դատավճիռ»։ Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործընթացի ձգձգման միտումներ կան։ Հետաձգման միտումը մեզ համար նկատելի է, պատճառները դժվար է դեռեւս ասել: Բացի դրանից, մեծացել է մեկուսացվածությունն արտաքին աշխարհից, ընտանիքից հայտնել են, որ պակասել է զանգերի հաճախականությունը»։
Իրավապաշտպանը հաստատել է նաեւ, որ իրենք հունվարի 12–ին ստացել են տեղեկություն Բաքվում պահվող հայ գերիների մասին, չնայած այդ տեղեկատվությունն ադրբեջանական կողմը պետք է փոխանցեր նոյեմբերի սկզբին։