«Ֆիորենտինա»-ի սեփականատեր և «Մեդիակոմ»-ի նախագահ Ռոկկո Կոմմիսսոն է կյանքից հեռացել
ՍՊՈՐՏՄահացել է իտալական «Ֆիորենտինա» ֆուտբոլային ակումբի սեփականատեր և Նյու Յորքում գործող «Մեդիակոմ Քոմյունիքեյշնս»-ի նախագահ Ռոկկո Կոմմիսսոն։ Նա 76 տարեկան էր։
«Ֆիորենտինան» և «Մեդիակոմ»-ը վաղ առավոտյան հայտարարել են Կոմմիսսոյի մահվան մասին՝ առանց պատճառը նշելու։
«Երկարատև բժշկական բուժումից հետո մեր սիրելի նախագահը լքեց մեզ, և այսօր մենք բոլորս սգում ենք նրա մահը», - ասել է «Ֆիորենտինան»։ «Նրա սերը «Ֆիորենտինայի» նկատմամբ ամենամեծ նվերն էր, որը նա ինքն իրեն տվեց»։