Մահացել է Մուրադ Հասրաթյանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը տեղեկացնում է, որ մահացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Մուրադ Հասրաթյանը։
«Խորը ցավով տեղեկացել ենք, որ կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Մուրադ Հասրաթյանը։ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը ցավակցում է հիմնադրամի գիտական խորհրդի անդամ, անվանի գիտնականի ընտանիքին և հարազատներին»,- ասված է հաղորդագրությունում։