Դպրոցական արձակուրդներ են հայտարարվել, ո՞րն է պատճառը․ Ուկրաինա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿիևի դպրոցներում հունվարի 19-ից փետրվարի 1-ը արձակուրդներ են հայտարարվել էլեկտրամատակարարման խնդիրների պատճառով։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
«Հունվարի 19-ից փետրվարի 1-ը մայրաքաղաքում դպրոցական արձակուրդներ կլինեն», – գրել է նա իր Telegram ալիքում։
Նրա խոսքով՝ ձմեռային արձակուրդները երկարաձգվել են գարնանային և մեկ շաբաթ ամառային արձակուրդների հաշվին։ Նա հավելել է, որ ուսումնական տարին կավարտվի ոչ ուշ, քան հուլիսի 1-ը։ Մայրաքաղաքի էներգամատակարարման հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ «շատ դժվար», նշել է Կլիչկոն։
Նախորդ օրը Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հայտարարել էր, որ Կիևում ձմեռային դպրոցական արձակուրդները պետք է երկարաձգվեն մինչև փետրվար՝ ցրտահարության և էներգետիկ ոլորտում ստեղծված կրիտիկական իրավիճակի պատճառով։վ