Վարդենիսի խրամատում մահացած հայտնաբերված զինվորին ինքնասպանության են հասցերել
ԻՐԱՎՈՒՆՔԶինծառայողի մահվան դեպքի առթիվ 2026 թվականի հունվարի 14-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը): Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։
Վերջինս ձերբակալվել է: Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:
Հայտնել էինք, որ զինվորին մահացած գտել են Վարդենիսում, մարտական հերթապահության ժամանակ, նա եղել է խրամատում: Վերջինս մոտ 6 ամսվա զինծառայող էր: 2025 թվականի ամառն էր զորակոչվել բանակ։