Լոռիում 8 ամիս առաջ ամբողջովին քայքայված վիճակում հայտնաբերված դիակի ինքնությունը դեռ հայտնի չէ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԼոռու մարզի Ստեփանավան քաղաքի հարակից սարերից մեկում անցած տարվա նոյեմբերի 17-ին երեկոյան ամբողջովին քայքայված վիճակում հայտնաբերված դիակի ինքնությունը դեռեւս չի պարզվել:
NEWS.am-ի տեղեկություններով՝ նշանակված գենետիկական փորձաքննության եզրակացությունը դեռ չի ստացվել: Հայտնի չէ նաեւ մահացածի տարիքն ու սեռը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2015թ. նոյեմբերի 17-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության Ստեփանավանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է դիակ՝ նեխած, գլուխը բացակայում է։
Դեպքի վայրի զննությամբ դիակի գտնվելու վայրի վերնամասում՝ հայտնաբերվել է գետնից 2.35մ բարձրության վրա ծառի ճյուղին կապված է 3,5 սմ լայնությամբ և 87 սմ երկարությամբ գոտու կտոր:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է քննություն: