Երևանում ճակատ-ճակատի բախվել են 2 մեքենա. կա 5 վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հունվարի 15-ին, ճանապարհի «մարդաբոյ» փոսի պատճառով հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:50-ի սահմաններում Էրեբունու թաղապետարանի հարևանությամբ՝ Ժակ Կուստոյի փողոցում, ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Chevrolet»-ը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հիմնական պատճառներից մեկը եղել է, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, ովքեր ապրում են նաև վթարի հարևանությամբ, 2 ամսից ավելի եղած «մարդաբոյ» փոսը, մինչդեռ այդ փոսի վայրից մոտ 100 մետր այն կողմ գտնվում է Էրեբունու թաղապետարանը ու չգիտես ինչու թաղապետ Հակոբ Բալայանը կամ տեղյակ չէ, կամ ցուցաբերում է քար անտարբերություն, որպեսզի այդ փոսը վերացնեն։ Եթե դա թաղապետարանի ֆունկցիան չէ, բայց որպես համայնքի թիվ մեկ պատասխանատու կարող է քաղաքապետարանին տեղեկացնել, որպեսզի հրատապ այդ վտանգավոր փոսը ասֆալտապատեն։