Ըստ Թուրքիայի արտգործնախարարի Վաշինգտոնը դրդում է Երևանին հաշտվել Բաքվի հետ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆTRT Haber-ին տված հարցազրույցում Թուրքիայի արտգործնախարարը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ն է դրդում Հայաստանին հաշտվել Ադրբեջանի հետ։ ԱՄՆ-ի և Թուրքիայի նպատակները համընկնում են, այդ թվում Հարավային Կովկասում, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը։ Հական Ֆիդանի խոսքով այդ համընկնումը վերաբերում է ամեն ինչին Ռուսաստանից մինչև հայ-ադրբեջանական հակամարտություն, Սիրիայից մինչև այլ տարածաշրջաններ։ Նա նաև գովաբանել է Թրամփին Ադրբեջանին «կարևորություն տալու» համար, գրում է dzen.ru–ն։
Հիշեցնենք, որ 2025 թվականի օգոստոսի սկզբին, Վաշինգտոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ-ի և Ադրբեջանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի միջև կայացած հանդիպումից հետո, ընդունվել է հռչակագիր երկու երկրների միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի համաձայնեցված տեքստի նախաստորագրման վերաբերյալ։ Երևանը նաև համաձայնել է համագործակցել Միացյալ Նահանգների և երրորդ կողմերի հետ ստեղծելու «Թրամփի երթուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար», որը կապելու է Ադրբեջանը Նախիջևանի ինքնավարության հետ՝ Հայաստանի տարածքով։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am