Հրդեհ՝ Սիսիանում. ննջասենյակում հայտնաբերվել է քաղաքացու դի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունվարի 14-ին, ժամը 10։38-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Սիսիան քաղաքի Որոտան փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկի բնակարանից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել բնակարանի ննջասենյակում
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:48-ին, մարվել՝ 11:00-ին: Այրվել է ննջասենյակի հատակը՝ մոտ 0,5 քմ, մահճակալ և էլեկտրական տաքացուցիչ։
Ննջասենյակում հայտնաբերվել է քաղաքացու դի։