Իրանը նաև կոչ է արել Իրաքին «վերահսկել իր սահմանները»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանում բողոքի ցույցերի և ամերիկյան կողմից Թեհրանին հարվածելու սպառնալիքների ֆոնին Իրաքի ազգային անվտանգության խորհրդական Ղասեմ ալ-Արաջիին և Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հեռախոսազրույց են ունեցել։
Քննարկվել է ընդհանուր սահմանների վերահսկողության, համակարգման ամրապնդման և համատեղ համագործակցության կարևորությունը՝ «ահաբեկչական խմբավորումների» կողմից ներթափանցման ցանկացած փորձ կանխելու համար։ Կողմերը նաև անդրադարձել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, հայտնել են պաշտոնական աղբյուրները։
Իրանը նաև կոչ է արել Իրաքին «վերահսկել իր սահմանները»։