Արտակարգ իրավիճակ՝ Մաստարա-Լանջիկ ճանապարհին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հունվարի 13-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Գյումրի ավտոճանապարհի Մաստարա-Լանջիկ-Գյումրի մոտ 15-կիլոմետրանոց հատվածում։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երթևեկությունը Գյումրիից դեպի Լանջիկ ժամանակավորապես դադարեցվել է, քանի որ բուքն իր սև գործն է անում։
Առավոտից ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հանձնարարականով «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի Թալինի, Լանջիկի, Մարալիկի ճանշինականները հատուկ տեխնիկաներով հեռացնում են ճանապարհից ձյունը, որտեղ որոշ հատվածներում ձյան բարձրությունը հասնում է մոտ 30-40 սմ-ի։
Վաղ առավոտից Թալինի, Մարալիկի փրկարարները, Արագածոտնի և Շիրակի մարզի գումարտակների պարեկներն ու ճանշինականները նշված հատվածներից ձնաբքի տակ հայտնված մոտ 30 ավտոմեքենա են դուրս բերել անվտանգ վայր։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ձնաբքի պատճառով մոտ 1000-ից ավելի ավտոմեքենաներ այս պահին չեն կարողանում երթևեկել։