ԵՄ-ն պատրաստվում է խստացնել Իրանի դեմ պատժամիջոցները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵՄ-ն քննարկում է Իրանի դեմ պատժամիջոցների խստացումը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու հարցը, երկուշաբթի օրը հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչ Անվար ալ-Անունին։
«Մենք ունենք իրավական շրջանակ, որը թիրախավորում է Իրանում չարաշահումներ և մարդու իրավունքների խախտումներ կատարած անձանց: Տարիների ընթացքում մի շարք կազմակերպություններ և անհատներ են ավելացվել պատժամիջոցների ցուցակներին: Մենք պատրաստ ենք առաջարկել ավելի խիստ միջոցներ՝ հաշվի առնելով բռնության վերջին աճը», – Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը:
Նա հավելել է, որ ԻՀՊԿ ներկայացուցիչները ենթարկվում են պատժամիջոցների մարդու իրավունքների խախտումների համար։