Վթար․ գազ չի լինի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՏրանսպորտային միջոցի հարվածի հետևանքով վնասվել է ցածր ճնշման վերգետնյա գազատար, ինչի պատճառով հունվարի 13-ին ժամը 10։00-ից դադարեցվել է Արարատի մարզի Վեդի քաղաքի Խանջյան, Արարատյան, Մարզպետունու փողոցների (մասնակի) գազասպառողների գազամատակարարումը:
Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ: Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ ժամը 13:00։
Գազպրոմ Արմենիա