Իրանն առաջարկում է բանակցություններ վարել. Թրամփ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի իշխանություններն առաջարկել են բանակցություններ վարել Միացյալ Նահանգների հետ։ Վաշինգտոնը նախկինում սպառնացել է Թեհրանին ռազմական հարվածներով, եթե ցուցարարների վրա կրակոցները շարունակվեն։
«Նրանք երեկ զանգահարեցին բանակցելու համար։ Կարծում եմ՝ հոգնել են Միացյալ Նահանգների կողմից «ծեծվելուց», - լրագրողներին ասել է Թրամփը՝ հավելելով՝ «մենք կարող ենք գործել մինչև հանդիպումը»։
Իրանական պետական IRIB ռադիոընկերության հաղորդմամբ՝ Իրանի իշխանությունները բողոքի ցույցների ֆոնին, որոնց համար մեղադրում են ԱՄՆ-ին և Իսրայելին, եռօրյա սուգ են հայտարարել այս երկու երկրների դեմ «դիմադրության» ժամանակ զոհվածների համար։