Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ծուռ ճանապարհով. 2025 թվականի Հայաստանի 5 կարևոր իրադարձությունները»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անցած տարի Հայաստանը հարուստ էր թե՛ ներքին, թե՛ միջազգային մակարդակով քաղաքական իրադարձություններով: Մի կողմից, Ադրբեջանի հետ երկարատև հակամարտությունն ավարտվեց, թեև Երևանի համար պարտվողական պայմաններով: Մյուս կողմից, երկրի քաղաքական կյանքում ծավալվեց լուրջ ճգնաժամ, որը հանգեցրեց ոչ միայն սոցիալական բևեռացման, այլ նաև կառավարության և եկեղեցու միջև պառակտման, գրում է ritmeurasia.ru–ն: 

Բայց ամեն ինչ հերթով՝ անցած տարվա 5 կարոր իրադարձությունները:
–Հայաստանը Եվրոպա է գնում.


Անցյալ տարվա գարնան առաջին կեսին Երևանը իրավաբանորեն ամրագրեց իր ձգտումը միանալ ԵՄ–ին, ինչը, հաշվի առնելով միջազգային իրավիճակը, անխուսափելիորեն նշանակում է հեռանալ Ռուսաստանից և ԵԱՏՄ-ից։ Ռուսաստանը  ընդգծեց, որ դա անհնար է, և որ Երևանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև։ Հետաքրքիր է այն, որ ինքը՝ Փաշինյանը, ով ղեկավարում է հանրապետությունը 2018 թվականից, շարունակում է իրականացնել այն հայտնի բազմավեկտոր մոտեցումը, որը բնորոշ է շատ նախկին խորհրդային հանրապետությունների, այն է մի կողմից, համատեղ ինտեգրացիոն նախագծեր Ռուսաստանի հետ, մյուս կողմից մերձեցում Արևմուտքին։ ԵՄ–ի հետ մերձեցման Հայաստանի ուղին գնալով ավելի ու ավելի է պարզ դառնում, չնայած դա չափազանց երկար կլինի։ Առայժմ Ռուսաստանն է մնում Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը։ Այնուամենայնիվ, Երևանի արևմտամետ վեկտորն արդեն իսկ վտանգներ է պարունակում։ Մոսկվայի և, իհարկե, Երևանի շահերից է բխում, որ Հայաստանը մնա բարեկամ գործընկեր, այլ ոչ թե կրկնի Մոլդովայի կամ Ուկրաինայի ճակատագիրը։

–Փաշինյանը հարձակում սկսեց եկեղեցու վրա.

Անցյալ տարի նոր սրացում նկատվեց Նիկոլ Փաշինյանի և Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) միջև առճակատման մեջ։ Ամեն ինչ սկսվել էր դեռ հինգ տարի առաջ, երբ Երկրորդ ղարաբաղյան պատերազմում պարտությունից հետո Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն կոչ արեց վարչապետին հրաժարական տալ: Նման կերպ ՀԱԵ ղեկավարը դարձավ Փաշինյանի քաղաքական հակառակորդը։ 2025 թվականին այդ հակամարտությունը վերսկսվեց նոր թափով և հասավ աննախադեպ մասշտաբների բերելով կառավարության հակառակորդների զանգվածային ձերբակալությունների։ 

Նաև այդ հակամարտությունը ստացավ ոչ միայն քաղաքական, այլ նաև արժեքային չափում: Եվ որքան Երևանը մոտենա Արևմուտքին, այնքան ավելի ուժգին կլինեն քաղաքական վերնախավի կողմից եկեղեցու վրա հարձակումները։

–Խաղաղություն կնքվեց Ադրբեջանի հետ, բայց հավե՞րժ, թե՞ թվացյալ.

Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Փաշինյանը և Ալիևը Վաշինգտոնում ստորագրեցին երկար սպասված խաղաղության պայմանագիրը: Անդրկովկասի պատմության համար այս իրադարձությունը դարձավ ոչ միայն անցած տարվա, այլ նաև ամբողջ հետխորհրդային դարաշրջանի ամենանշանակալիցներից մեկը։ 2023 թվականի իրադարձությունները հիմք հանդիսացան այդ որոշման համար: Տարիներ տևած պատերազմն ավարտվեց Հայաստանի և անձամբ Փաշինյանի պարտությամբ: Մնում էր միայն իրավականորեն ձևակերպել իրավիճակը և ինչ-որ կերպ թույլ տալ Երևանին և Բաքվին շարունակել համակեցությունը։ Եվ 2025 թվականին մեծ առաջընթաց գրանցվեց։ Անբարենպաստ պայմաններով պայմանագրի ստորագրումը  քննադատության ալիք առաջացրեց Փաշինյանի դեմ։ Հայրենասիրական ուժերը մեղադրեցին նրա կառավարությանը ազգային նվաստացման և ազգային շահերից հրաժարվելու մեջ։ Այնուամենայնիվ, այդ փաստաթուղթը տրամաբանական ավարտն է Երևանի ռազմական պարտությունների շարքում։ Ավելին, հանրապետության արևմտյան արտաքին քաղաքականության վեկտորը կարող էր հիմք հանդիսանալ դրա ստորագրման համար, քանի որ ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին միանալը գործնականում անհնար է չլուծված տարածքային հակամարտությունների պայմաններում։

–ՆԱՏՕ-ի տանկերը հայտնվեցին հայկական հողի վրա.

Անցյալ տարի եղավ Հայաստանի և Արևմուտքի միջև ռազմական համագործակցության աճ։ Հայաստանը որպես դիտորդ մասնակցեց Վրաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի Agile Spirit 2025 զորավարժություններին, ինչպես նաև օգոստոսին հյուրընկալեց ԱՄՆ-ի հետ համատեղ Eagle Partner 2025 զորավարժությունները։ Eagle Partner 2025 զորավարժությունները հատկապես ուշագրավ էին, քանի որ տեղի ունեցան հայկական հողի վրա։ Երևանի արևմտյան զարգացման վեկտորը չի սահմանափակվում միայն ԵՄ–ին միանալով։ Հանրապետության ղեկավարությունը գործնականում անտեսում է ՀԱՊԿ-ը՝ չնայած այդ կազմակերպության անդամակցությանը, միաժամանակ ակտիվորեն ամրապնդելով կապերը մեկ այլ ռազմական բլոկի՝ ՆԱՏՕ-ի հետ։

–Խորհրդարանական ընտրությունները հանձնվեցին ԵՄ-ին.


Պաշտոնական Երևանի արևմտյան թեքման գագաթնակետը եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի տարվա վերջի արած աղմկոտ հայտարարությունն էր։ Նա հայտարարեց, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խնդրանքով ԵՄ-ն մտադիր է Մոլդովայի օրինակով «օգնել» Հայաստանին կանխել «արտաքին ազդեցությունը» 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում։ ԵՄ–ն Մոլդովայում ստանձնել էր գործընթացի լիակատար վերահսկողություն, միջամտում էր, որը ինչ-ինչ պատճառներով չէր համարվում «օտարերկրյա» և ճնշում գործադրում Ռուսաստանին բարեկամ քաղաքական գործիչների վրա։ Այդ փորձը ցույց տվեց, որ Արևմուտքի միջամտությունը կեղծում է ընտրությունների արդյունքները։ 

* * *
2025 թվականին Հայաստանի քաղաքական կյանքի հիմնական իրադարձությունները ենթադրում են, որ Արևմուտքը, ստանալով Երևանից  մերձեցման գործընթացին մասնակցելու պատրաստակամության մասին ազդանշան ակտիվորեն վերահսկողություն կհաստատի հանրապետության նկատմամբ։  ՆԱՏՕ-ն նույնպես ակտիվորեն կարձագանքի Երևանի ներկայիս արտաքին քաղաքականությանը։ Հետևաբար, 2026 թվականի համար ամենահավանական սցենարն այն է, որ Հայաստանն ու Արևմուտքը ավելի արագ մերձենան միմյանց, քան անցյալ տարի։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕПИнфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»
Самое популярное